Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Աթենքը և Սկոպիեն համաձայնության են գալիս

Աթենքը և Սկոպիեն համաձայնության են գալիս
08.01.2018 | 22:23

Աթենքը և Սկոպիեն կարող են վերջնական համաձայնության գալ Մակեդոնիա պետության պաշտոնական անվանման վերաբերյալ 20 տարի շարունակվող վեճում` հունական Alpha TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը:

«Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ մինչև հուլիսի վերջ»` ասել է նա: 90-ականների սկզբից Աթենքը պահանջում է փոխել երկրի անվանումը` նշելով, որ «Մակեդոնիա» տեղանվան կիրառումը կարող է ընկալվել որպես տարածքային հավակնություն Հունաստանի հյուսիսի համանուն մարզի հանդեպ:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ